Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ներզատաբանություն

Հիպոթիրեոզ. armeniamedicalcenter.am

Հիպոթիրեոզ. armeniamedicalcenter.am

Բազմաթիվ մարդիկ ամեն օր ունենում են թուլություն, քնկոտություն, աշխատունակության անկում, վատ տրամադրություն, բայց ուշադրություն չեն դարձնում այդ ամենին:

Մինչդեռ այդ ախտանիշները կարող են հիպոթիրեոզի արտահայտություններ լինել:

Հիպոթիրեոզը հիվանդություն է, որն առաջանում է օրգանիզմում վահանաձև գեղձի հորմոնների անբավարարության հետևանքով: Այս ախտաբանության ժամանակ մարդկանց առանձնապես ոչինչ չի անհանգստացնում, բայց կյանքն անցնում է կողքով, ոչինչ չի ուրախացնում և բավարարվածություն չեն ստանում: Կարծես մարդը հոգնել է ամեն ինչից և տառապում է դրանից, բայց չի կարողանում հասկանալ, թե ինչ է իր հետ կատարվում: Կյանքը կորցնում է գույները, դառնում անգույն: Եթե այդ փուլում ժամանակին չբացահայտվի հիվանդությունը և բուժում չանցկացվի, ապա հիպոթիրեոզը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Երեխաների մոտ դա արտահայտվում է

  • մտավոր և ֆիզիկական թերզարգացմամբ` ընդհուպ մինչև կրետինիզմ,
  • սրտի հետ կապված խնդիրներով,
  • իմունիտետի իջեցմամբ, որը կարող է քրոնիկ վարակների պատճառ դառնալ:


Մեծահասակների մոտ

  • ինտելեկտի և հիշողության նվազում,
  • սրտի կողմից խնդիրներ,
  • արյան ճնշման կայուն իջեցում,
  • իմունիտետի իջեցում,
  • իմպոտենցիա և անպտղություն:


Հիպոթիրեոզը կարող է ի հայտ գալ բազմաթիվ պատճառներից: Կախված առաջացման պատճառներից և հվանդության փուլից, նշանակվում է համապատասխան բուժում:

Հիվանդության պատճառը և փուլը որոշելու համար անհրաժեշտ է կատարել համապատասխան հետազոտություններ, որոնց մեջ մտնում են նաև վահանագեղձի ֆունկցիոնալ և օրգանական խանգարումների դեպքում նշանակվող անհրաժեշտ հետազոտությունները:

Եթե առկա են հետևյալ ախտանիշները.

  • քաշի կտրուկ ավելացում,
  • հոգնածություն, քնկոտություն,
  • հիշողության և ինտելեկտի նվազում,
  • մշտական տրամադրության անկում,
  • կանանց մոտ դաշտանային ցիկլի խանգարումներ,
  • մաշկի չորություն և թեփոտում,
  • մազաթափություն, մազերի փխրունություն և փայլի կորուստ,
  • փորկապություն,


անհրաժեշտ է առանց հետաձգելու իրականացնել անհրաժեշտ հետազոտությունները (հորմոնալ ֆոնը, վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն` հայտնաբերելու գեղձի ֆունկցիոնալ և օրգանական խանգարումները) և ստանալ համապատասխան բուժում: Բուժումից հետո կյանքը նորից կգունավորվի և կդառնա հաճելի ու հետաքրքիր:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ